ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Լինելու է առաջվա պես՝ կրկին անարխիա ու արտագաղթի նոր ալիք

Լինելու է առաջվա պես՝ կրկին անարխիա ու արտագաղթի նոր ալիք
19.11.2025 | 17:41

90-ականներին, երբ ՀՀՇ-ն, ի դեմս «մենձ պաբիկի», ասաց՝ ժողովուրդ, գնացեք իրարից պարտք արեք-ապրեք, այդ ժամանակ ժողովրդի մեջ հալ կար, սովետահայությունը մտավոր ու նյութական ռեսուրս ուներ, երիտասարդ ու առողջ էր։

Հիմա «մենձ պաբիի» սաներն եկել են իշխանության, կրկին նույն նամյոկներն են անում։ Սրանց էյությունն է դա, ավելիին ընդունակ չեն իրենց թեորետիկ բագաժով, սրանցից լավ բան սպասելն անիմաստ է։

Բայց հարցն այն է, որ 2018 թվի ժողովուրդը չունի 90-ականների սերնդի ռեսուրսները՝ ո՛չ մտավոր, ո՛չ նյութական ու մասնագիտական, ո՛չ էլ դեմոգրաֆիկ։

Ի՞նչ է լինելու. լինելու է առաջվա պես։ Կրկին՝ անարխիա ու արտագաղթի նոր ալիք։

90-ականներին երկրի բյուջեն դատարկ էր, հհշականներին այսօրվա ուտելու ռեսուրսը չկար։ Հիմա էս գեղի դերասան հեղափոխականները, որ կյանքում ո՛չ աշխատել են, ո՛չ էլ փողի համը գիտեն, ամիջապես ընտրություններից հետո, ուտելու են ինչքան ուժ ունեն։

Ամեն ինչ նույն 90-ականների սցենարով է գնում՝ 99% ճշգրտությամբ։

Եվ հետաքրքիր է, որ նույնիսկ իշխանության համար պայքար չկա, նույնիսկ էն «բոբո» դարձրած ռուսահայ կապիտալիստներն ու քաղաքական խմբերը չեն պայքարում իշխանության համար, դա է կասկածելին։ Նույնիսկ այս կարճ ժամկետներում, մի քիչ փողով և կոնկրետ արգումենտներով, կարելի էր այս ֆեյք հեղափոխության փուչիկը պայթեցնել։

Բայց ոչ ոք դա չի անում, բոլորը սպասում են կամ ձեռքերը լվացել-քաշվել են մի կողմ։

Բոլորը սպասում են, ինչ-որ բանի են սպասում, և դա կապ ունի հողերի հետ:

Արա Արայան

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ